20  08  2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ  պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։

Հավելենք, որ Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նշենք, որ Դատական դեպարտամենտից «Հետք» թերթին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Բացի այն, որ գործի մակագրման մասին պաշտպանական թիմը պաշտոնական ծանուցում չի ստացել, փաստաբանները նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ից հայտնել էին, որ գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ