14  08  2019

Տվեք հրաժարական և ստացեք քրեական հետապնդումից «անձեռնմխելիություն»․ փաստաբան

Տվեք հրաժարական և ստացեք քրեական հետապնդումից «անձեռնմխելիություն»․ փաստաբան

Փաստաբան Վահագն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«1. Կարծում եմ՝ դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները պետք ա խստացվեն։ Պետք ա բարձրացվեն բոլոր ցենզերը (տարիքային, կրթական, մասնագիտական ստաժի և այլն)։ Իհարկե, դրա բացասական հետևանքը կլինի «նիդաբոռ»-ը (որը կարծես թե արդեն կա)։ Բայց պետք ա փոխել կոնցեպտը։ Պետք ա հրաժարվել էն գաղափարից, որ «երիտասարդ կադրերը կլուծեն դատական համակարգի խնդիրները»։ Պետք ա փորձառու և կայացած մասնագետներին «պոկել իրանց տեղերից» ու դարձնել դատավոր։ Ո՞նց։ Նյութապես շահագրգռելով։ Շատ ուժեղ շահագրգռելով։ Ընդհանրապես, պետությունը պետք ա զբաղվի headhunting-ով՝ նաև դատավորների հարցում։ Իսկ եթե փող չկա, ապա կարելի ա մոռանալ լավ դատական համակարգ ունենալու ցանկության մասին։ Ամեն դեպքում, եթե պահանջները չեն կարող խստացվել, ապա գոնե պետք ա չմեղմացվեն։

2. Առաջարկում եմ հրաժարվել էն մտքից, որ «դատական համակարգը պետք ա հաշվետու լինի հասարակական կազմակերպությունների առջև»։ Նախ, ո՞ր ՀԿ-ների մասին ա խոսքը։ Եթե խոսքը գնում ա պոպուլիստ/ակտիվիստ իրավապաշտպան ՀԿ-ների մասին, ապա դրանց պետք ա կիլոմետրերով հեռու պահել դատական իշխանությունից։ Իսկ եթե խոսքը վերաբերում ա պրոֆեսիոնալ իրավապաշտպաններին, ապա դա ընդունելի ա, բայց վերապահումներով։ Պոպուլիստ ու պրոֆեսիոնալ իրավապաշտպանների տարբերությունների մասին ավելի մանրամասն խոսել եմ ստեղ - https://www.facebook.com/v.h.grigoryan/posts/10218461822834549։ Ամեն դեպքում, շեշտը պետք ա դնել ոչ թե ՀԿ-ի կանոնադրական նպատակների, «պատմության» ու «տարիքի», այլ՝ կոնկրետ ֆիզիկական անձ թեկնածուի մասնագիտական հատկանիշների վրա։ Իմ գաղափարը հետևյալն ա՝ «արժանավոր» անձը պարտադիր չի, որ լինի որևէ իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ։ Այլ կերպ ասած՝ պետք ա փնտրել ոչ թե իրավապաշտպան, այլ՝ մասնագետ։

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի փոփոխման մասով։ Ըստ իս, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար պետք ա ընդամենը երկու բան՝ կամք և ցանկություն։ Եթե կա կամք և ցանկություն, ապա գործող օրենքն էլ վատիկը չի։

4. Պետք ա ավելացնել դատավորի օգնականների ու գործավարների թիվը։ Սա շատ կարևոր հարց ա, ու եղածն ակնհայտորեն բավարար չի։ Դատավորը պետք ա կարողանա «վարձել» էնքան օգնական, ինչքան որ իրան օբյեկտիվորեն պետք ա։ Իհարկե, ներկայիս ԴՕ-ն նման հնարավորություն ձևականորեն տալիս ա։ Բայց իմ կարծիքով, էտ «հնարավորությունը» էսօր մնացել ա թղթի վրա։ Իսկ եթե փող չկա, ապա վատ ա, շատ վատ ա։

5. Պետք ա ներդնել դատավորների պարբերական ատեստացիայի համակարգ։ Օրինակ՝ 10 տարին մեկ բոլոր դատավորներն անցնեն ատեստացիա։ Ատեստացիայից «կտրվողը» այլևս չկարողանա աշխատել որպես դատավոր։ Ի դեպ, նույնը վերաբերում ա նաև փաստաբաններին (թեև սա նախագծերի հետ կապ չունի)։ Իհարկե, ես չգիտեմ, թե իմ ասածը որքանով ա բխում միջազգային լավագույն փորձից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից, բայց հարցն ուսումնասիրել կարելի ա։ Իհարկե, սրա ընթացակարգը և մեխանիզմները որոշելը բարդ կլինի, բայց անհնար չի։

6. ՍԴ անդամների/դատավորների "early retirement"-ի մասով։ Բնականաբար, սա իրավական իմաստով կաշառք չի։ Եթե սա կաշառք ա, ապա կաշառք ա նաև էն կոնֆետը, որը տալիս են էրեխուն, որ ինչ-որ բան անի կամ չանի։ ԲԱՅՑ։ Չե՞ք ուզում էտ փողերից զրկել գոնե էն անձանց, ովքեր կօգտվեն "early retirement"-ի հնարավորություններից, բայց հետագայում «կդատվեն» ի պաշտոնե կատարած որևէ հանցագործության համար։ Համոզված եմ, որ նախագիծ գրողները չեն ցանկանում, որ պետությունը նման անձանց միլիոններ վճարի։ Բայց նախագծում իմ ասած վերապահումը չկա։ Արդյունքում, իմ մոտ առաջանում ա էն միտքը, որ սա «գործարք» ա։ Տվեք հրաժարական և ստացեք շատ փող ու քրեական հետապնդումից փաստացի «անձեռնմխելիություն»։ Պետությունը չի քրքրի ձեր անցյալը և ներկան։ Այսպիսով, քանի որ համոզված եմ, որ նախագիծ գրողները չեն ցանկանում, որ պետությունը "early retirement"-ից օգտված և հետագայում «դատված» անձին միլիոններ վճարի, ուստի գտնում եմ, որ "early retirement"-ից օգտված և հետագայում «դատված» անձինք ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ»,–գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ