14  08  2019

Արսեն Այվազյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ

Արսեն Այվազյանը  նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։

Նշենք, որ Արսեն Այվազյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետն էր, մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ