13  08  2019

Ոստիկանները ոչնչացրել են 11 հազար կգ կանեփ

Ոստիկանները ոչնչացրել են 11 հազար կգ կանեփ

Օգոստոսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված:

Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905 փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 հրազեն, 3 հրացան և ինքնաձիգի 2 պահունակ: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 22 հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 620.54 գրամ «մարիխուանա», 4.6 գրամ «մեթամֆետամին», 2 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ և «տրամադոլ» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ: Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ