13  08  2019

ԱՄՆ-ից գործակալ է ժամանել Երևան. Փաստինֆո

ԱՄՆ-ից գործակալ է ժամանել Երևան. Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է.  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հետ աշխատելու համար։

Նա Երեւան է ժամանել Կալիֆորնիայից։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւան էր ժամանել ՀԴԲ-ի մեկ այլ աշխատակից եւ աշխատում էր ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ վարույթում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով։ Ըստ տեղեկատվության՝ նոր ժամանած գործակալը, որը ազգությամբ հայ է, եւս աշխատելու է ՀՔԾ քննիչների հետ։ «Փաստինֆո»-ն փորձեց ՀՔԾ-ից ճշտել, թե որ քրեական գործի շրջանակներում է գործակալը ժամանել Երեւան, սակայն մեզ հայտնեցին, որ մամուլի խոսնակն այս պահին արձակուրդում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ