09  08  2019

Ոստիկանությունը հորդորում է տնից երկար բացակայելու դեպքում տեղյակ պահել



Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթականն իրականացրել են ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները։

Հանդիպումների ընթացքում ոստիկանները բնակիչներին հորդորել են ձեռնարկել համապատասխան միջոցներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը թարմ հետքերով բացահայտվում է արագ արձագանքման շնորհիվ, տնից երկարատև բացակայելու դեպքում էլ տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։

 Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները լսել են նաև քաղաքացիների առաջարկությունները, դրանք դարձրել են քննարկման առարկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ