07 08 2019

Մենք տեսնում ենք մանիպուլյացիայի հստակ փորձ. Փաստաբանը՝ BBC-ի անդրադարձի մասին



«Վերաքննիչ դատարանի որշման մեջ ուղղակիորեն նշված է , որ առաջին ատյանի դատական ակտը բեկանվել է, բեկանված ակտն անմիջապես ուժի մեջ է մտել, և գործը վերսկսված է օրենքի ուժով։ Ընդհանուր իրավասության դատարանը սկզբում՝ Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ, հետագայում՝ դատարանի նախագահի մեղավորությամբ, այս գործընթացին ընթացք չի տալիս և չի քննում  թե′ գործը, թե′ մեր ներկայացրած միջնորդությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով BBC-ի անդրադարձին, որտեղ նշվում է, որ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված զորքը՝ գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ղեկավարությամբ, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է նշանակում՝ «գործով պարզ է դարձել»։ Եթե քննիչը հարցադրում է անում, թե արդյո՞ք այդ հանգամանքներն իրականություն են, ապա դա դեռ չի նշանակում, որ գործով դա հաստատվել է։ Գոնե մեկ վկա դա պետք է հաստատի։ Պնդում եմ՝ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է, ասեմ ավելին, եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ։ Մի քանի հոգու հարցաքննություն եթե տեսնեք, մոտավորապես կպատկերացնեք, թե քննիչն ինչպես է այդ հարցաքննությունն իրականացնում։ Որակի առումով քննիչը վկաներին տալիս է իրավական բնույթի հարցեր»,- ասաց Խուդոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ