06 08 2019

Սունիքի մարզում բերման է ենթարկվել 26 անձ․ ոստիկանություն



Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ 

Տարբեր կասկածանքներով և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 26 անձ։

Նախկինում դատապարտված և մարզում բնակվող անձանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են հացագործության դեպքեր։

Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել, երեք տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բացի այդ, երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 94 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ