05 08 2019

Կատարյալ ձախողում. փաստաբանը՝ մարտի 1-ի գործով մեղադրյալին ազատելու մասին

Կատարյալ ձախողում. փաստաբանը՝ մարտի 1-ի գործով մեղադրյալին ազատելու մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման փաստին: Նա գրել է.

«2008թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել, ով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ս.թ. հունիս ամսին:

Վարույթն իրականացնող մարմինը ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել դատարան:

Մարտի 1-ի գործի շրջանակներում այսպիսի մեղադրանքի պայմաններում այսպիսի որոշում կայացնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրեական հետապնդումը չունի հեռանկար, իսկ առաջադրված մեղադրանքն էլ փաստացի տապալված է:

Սա կատարյալ ձախողում է: Ուղղակի ապշել կարելի է: Դուք շարունակե՛ք նույն տեմպով՝ չլսելով ու չհանդուրժելով որևէ այլ տեսակետ ու կարծիք, այն դեպքում, երբ այս քրեական գործի հարուցման պահից Ձեզ հրապարակավ բազմիցս զգուշացվել է մարտի 1-ի գործով որևէ բացթողում թույլ տալու բացառման մասին:

Ուրիշների ձախողումներից հեշտ է խոսել: Ժողովուրդն էլ Ձեզ մանդատ է տվել պատասխանատվության ենթարկել այդ ձախողողներին, ոչ թե օրը մի քանի անգամ միայն խոսել այդ մասին: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ