02  08  2019

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի փաստով քրգործ է հարուցվել

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի փաստով քրգործ է հարուցվել

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրը վերահսկվում էր ոստիկանության ծառայողների կողմից: Պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրել է դեպքի վայրից:

Ըստ տարբեր տեղեկություններ «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան դեպքի վայրից հեռացնողը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի(Շշի Մելո) որդին: Ոստիկանության լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ