02  08  2019

Դավիթ Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի ԱԱԾ-ի որոշումը. NEWS.am

Դավիթ Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի ԱԱԾ-ի որոշումը. NEWS.am

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը ապօրինի կնքելու դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ-ի որոշումը Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Նշենք, որ Մելքյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնիքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին։ Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նշենք, որ պաշտպանը վերաքննության կարգով բողոքարկել է նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս գործով դեռևս դատական նիստի օր նշանակված չէ։

Գերոգի Մելիքյանը նաև նշել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի դատավորի գործով քննիչի գործողություններին։ Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրդատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն։ Այս փաստն իր հայտարարությամբ արձանագրել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ