31 07 2019

Մեկ օրում 67 հանցագործություն է բացահայտվել

Մեկ օրում 67 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 11-ական, ծեծի 6, սպանության սպառնալիքի 5, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման եւ ինքնիրավչության 2-ական, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ մահ պատճառելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու եւ փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած եւ 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի 2-ական, անձնական ունեցվածքի գողության եւ կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ