23  07  2019

Խնդրում եմ զերծ մնալ ԲԴԽ հեղինակությանը վնասող շահարկումներից. Ռուբեն Վարդազարյան

Խնդրում եմ զերծ մնալ ԲԴԽ հեղինակությանը վնասող շահարկումներից. Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրառում է կատարել, որում նշել է իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամության մասին, սակայն պատասխանները կտրվեն միայն արձակուրդից վերադառնալուց հետո: Վարդազարյանի գրառումն ուղղված է իր անձի և գործունեության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին, քննադատությունին ու բացասական գնահատականներին:

«Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ: Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները:

Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ