18  07  2019

Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ. «Փաստինֆո»

Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրել է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել  ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՍԴ-ից։

«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- հայտնում են ՍԴ-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ