16  07  2019

Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը շատ հստակ ու արդյունավետ է․Արամ Վարդևանյան

Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը շատ հստակ ու արդյունավետ է․Արամ Վարդևանյան

Իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է.

«Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց: Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել, իբրև այն զեկույց չէր: Հետևաբար այս մասը հարցի սպառված է:

Նշված զեկույցում արձանագրված մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ են, և փաստացի ընդունվել են.

Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմի ավելի արդյունավետ իրացում: Լիովին կիսում եմ այդ մոտեցումը, այն հայտնել էի ամիսներ առաջ: Մեր դատական համակարգում կան խնդիրներ, բայց այն լուրջ էվոլյուցիոն զարգացում է ունեցել, հետևաբար Հայաստանում լայն իմաստով վեթինգի անհրաժեշտություն առկա չէ, ինչը ևս արձանագրվեց: Կարծում եմ հենց վերջերս ականատես ենք եղել հենց խիստ կարգապահական միջոց ձեռնարկելու ակնհայտ հիմքի առկայությանը:

Զեկույցում, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի «անդամ» «դատավոր» եզրույթի շահարկման վերաբերյալ, պարզապես արձանագրեց` «Սահմանադրական դատարանի դատավորներ» եզրույթը և ընդգծեց, որ հարցը սպառվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով: Վերջերս շատ է օգտագործվում «սահմանադրի կամքը» եզրույթը: Հարգելի գործընկերներ՝ սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով, որի արդյունքում ներկայումս ունենք Բարձր դատարանի 9 դատավոր (ինչպես նշեց և հղում տվեց նաև Վենետիկի հանձնաժողովը):

Բնական է այս մասին բազմիցս հայտարարվել էր և ցավալիորեն անբնական ու անհիմն էր դրանից տարբերվող կարծիքը:

Լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում. 

1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես Հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել: Սահմանադրական դատարանի դատավորիների մանդատի, օրինական գործունեությանը ցանկացած միջամտությունը՝ անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական հետևանքների: 2) Քննարկել՝ Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ