14  07  2019

Չէի կարող համագործակցել ՀՀ-ում ընտրակեղծիքների մեխանիզմի նախահոր հետ․ փաստաբան

Չէի կարող համագործակցել ՀՀ-ում ընտրակեղծիքների մեխանիզմի նախահոր հետ․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

2009 թվականին եղել եմ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը դատարանում՝ կապված Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքների վիճարկման գործի հետ։ Շատ հաշտ և համերաշխ աշխատել եմ Լևոն Զուրաբյանի հետ։

Այդ ժամանակահատվածում բանտից համաներմամբ ազատվեց Գագիկ Ջհանգիրյանը, որից հետո իմ համագործակցությունը ՀԱԿ֊ի հետ դադարեց մինչ օրս։

Իհարկե էական է հռչակված գաղափարը, ով ինչ էլ ասի, բայց անձնական մեծագույն հարգանք ունեմ դեպի Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձը։ Սակայն չէի կարող համագործակցել մի ինքնասիրահարված անձի հետ, ով ընտրակեղծիքների մեխանիզմի նախահայրն է այս երկրում, էլ մնացածի մասին չխոսեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ