12  07  2019

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով դատավորն անաչառ չէր․ իրավաբան․ News.am

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով դատավորն անաչառ չէր․ իրավաբան․ News.am

NEWS.am-ի հարցին պատասխանում է GPARTNERS իրավաբանական գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը։

Ի՞նչ կարծիք ունեք կայացված վճռի վերաբերյալ։

2019 թվականի հուլիսի 10-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ կայացրեց «կանխատեսելի» վճիռ, որով մերժեց հայցվորի պահանջը։

Նախևառաջ դատավարության ամբողջ ընթացքում դատավոր Աիդա Դավթյանը չկարողացավ ապահովել Սեդրակ Քոչարյանի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը` չնայած, որ փորձում էր պահպանել «ձևական կողմը»։ Դատարանը վարում էր դատավարությունը` չպահպանելով անաչառությունը։

Այս մեթոդաբանությունը լայնորեն կիրառվում է ներկայիս դատական պրակտիկայում, այսինքն` թոզ փչելով թե իբր ապահովվում է դատական պաշտպանությունը և արդար դատաքննության իրավունքը։ Ակնհայտ է, որ դատավոր Աիդա Դավթյանի կողմից խախտվել են որոշ դատավարության կանոններ, օրինակ` մրցակցության սկզբունքը։

Դատական ակտը ակնհայտորեն պատճառաբանված չէ։ Դատարանը կամընտրականորեն է անդրադարձել հայցվորի կողմից ներկայացված բանավոր բացատրություններին, հարցերին տրված պատասխաններում ներկայացված էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին։

Դատավոր Աիդա Դավթյանը դատական ակտը պատճառաբանել է ենթադրություններով, որը անթույլատրելի է։ Ավելին, դատական ակտը պատճառաբանվել է վերացական դատողություններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ