12 07 2019

Փորձաքննությունից հետո պետք է Գեղամ Պետրոսյանն անհապաղ ազատ արձակվեր․ ԱԺ պատգամավոր



«Մենք չենք կարող ունենալ սիրողական կամ հանրային ընկալման հետևից գնացող արդարադատություն։ Պետք է ունենանք իսկապես արդարադատություն»,- 5-րդ ալիքի եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

«Ինձ համար մտահոգիչ է, որ մենք ունենք հանրությանը դուր գալու համար արդարադատություն։ Սա նույնքան անընդունելի է, որքան զանգովի արդարադատությունը։ Մենք չենք կարող որևէ մեկի քիմքին հաճոյանալու համար արդարադատություն իրականացնել»,- ասել է պատգամավորը։

Ինչ վերաբերում է 2008թ․ մարտի 1-ին սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին, Թագուհի Թովմասյանն ասել է․ «Գեղամ Պետրոսյանի մասով բացահայտման վերջին դեպքը, որ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ է մեղադրվում, կարդացի, որ որևէ առնչություն չունի, և փորձագիտական եզրակացությունն արդեն կա, որ իրեն ամրակցված զենքը և Հովհաննիսյանի մարմնի պարկուճները չեն համապատասխանում։ Ինքը չի կրակել։ Այսինքն, սա նշանակում է, որ պետք է նրան անմիջապես ազատ արձակել։ Եթե նա անմեղ թէ, պետք է ազատ արձակել, որքան էլ չուզենքանք»։

Մանրամասն՝ 5-րդ ալիքի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ