12  07  2019

Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ «Իմ քայլը» դեռևս դիրքորոշում չունի



«Ակհայտ է, որ կա խնդրահարույց իրավիճակ և մասնագիտական տիրույթում կա առնվազն ոչ միակարծիք վերաբերմունք խնդրի նկատմամբ»,- Ազգային Ժողովում հրավիրված ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությանը:

«Ես հիմա չեմ կարող պնդել, որ մեր խմբակցությունն ունի հստակ դիրքորոշում Վահե Գրիգորյանի նամակում մատնանշված խնդիրների կապակցությամբ: Հնարավոր է, որ մենք հանդես գանք այդ խնդիրների լուծման մեկ այլ հանգուցալուծմամբ, դա դեռ քննարկման փուլում է»,- ասաց Մակունցը՝ նշելով նաև, որ չի շտապի գնահատական հնչեցնել ՝ ՍԴ-ում կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ