12  07  2019

«Իմ քայլը» խուսափում է մեկնաբանել ԲԴԽ-ի սկանդալը



«Կարծում եմ  Բարձրագույն դատական խորհուրդը, որը պետք է իրականացնի վեթինգը, առաջինն ինքը պետք է անցնի վեթինգը անկախ նրանից, թե ում կողմից և երբ են առաջադրվել»,- Ազգային Ժողովում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը խուսափեց գնահատական տալ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ տեղի ունեցած դեպքին, երբ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, ով դեռ 9 ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ անդամությունից, ժողովի ժամանակ երդվեց որպես ԲԴԽ անդամ:

Մակունցը իրադարձությունը որակեց որպես մտահոգիչ` նշելով, որ իրավաբան չէ, հետևաբար չի կարող պատասխանել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ