12  07  2019

Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախօրեին ներկա չէր Դատավորների ընդհանուր ժողովին։ ArmDaily.am-ի հետ զրույցում դատավորն ասել է, որ ժողովին չմասնակցելու պատճառը վատառողջ լինելն էր։

Անդրադառնալով ժողովի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի որպես ԲԴԽ դատավոր երդվելուն՝ նա ասել է, որ գերադասում է չմեկնաբանել այդ հարցը՝ էթիկայի կանոններից ելնելով։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները կկարողանան վերականգնել կառույցի նկատմամբ վստահությունը՝ Ազարյանն ասել է․ «Ցանկացած ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ մենք հույս ու վստահություն ունենք, այդ անդամի նկատմամբ չունենայինք՝ չէինք ընտրի»։

Ակնկալվում էր, որ Դատավորի Ընդհանուր ժողովին պետք է քննարկվեր նաև ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ ուղղված ընդհանուր ժողովին։ «Վահե Գրիգորյանի նամակի մասին ինձ մի հարցրեք, որովհետև ես դրան ծանոթ չեմ, չեմ ծանոթացել նամակին՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի բացառապես սուբյեկտիվ լինելու հանգամանքը։ Ինձ հետաքրքիր չի այդ նամակը դրա համար չեմ ծանոթացել»,-ասել է նա։

Ճշտող հարցին, թե ստացե՞լ է նամակը, Ազարյանը պատասխանել է․ «Յուրաքանչյուր ստացած նամակի մենք չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ