11  07  2019

Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կին է հայտնաբերվել

Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կին է հայտնաբերվել

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: 

Ոստիկանության հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանայք: 

Միջոցառման նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր: Միջոցառումները շարունակական են լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ