11  07  2019

Դատավոր Պապոյանը՝ Քոչարյանի գործի, ՍԴ ճգնաժամի և այլնի մասին



Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի նամակը և առաջիկայում դատավորների ժողովն այդ հարցը կքննարկի։ Այս մասին Դատարանների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի շուրջ ստեղծված իրավական խնդրին, դատավորը նկատեց, որ այն բարդ հարց է. «Ստեղծված իրավիճակը շատ բարդ իրավական խնդիր է, որի վերաբերյալ ես դեռևս դիրքորոշում չունեմ»։

Այն հարցին, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումից հետո ինչպես է կարգավորվելու Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, արդյոք երկրորդ նախագահը կարող է գտնվել անազատության մեջ, Մխիթար Պապոյանը պատասխանեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի, ամեն դեպքում ես այդպես եմ ընկալում»։

Մանրամասն՝ տեսանյութ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ