10  07  2019

Դատարանն անհապաղ պետք է վերացնի Քոչարյանի ազատության սահմանափակումը. Սահմանադրագետ. Փաստինֆո

Դատարանն անհապաղ պետք է վերացնի Քոչարյանի ազատության սահմանափակումը. Սահմանադրագետ. Փաստինֆո

Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում անհապաղ պետք է դատական նիստ նշանակվի և վերացվի Ռ.Քոչարյանի ազատության սահամանափակումը, գործի վարույթի կասեցման ձևական առումով նորից որոշում ընդունվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեվանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ- հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի դիմումը։ Մասնավորապես՝ վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգը տապալելը)՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։

Սահմանադրագետը նկատել է, որ Սահմանադրական դատարանի որոշումների պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ ՍԴ-ն ուժը կորցրած իրավական ակտի սահմանադրականության հարցերի գրեթե չի անդրադառնում, այնքանով որքանով դրանք ուժը կորցրած են, այդպես եղավ նաև այս դեպքում:

«Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի նախկին խմբագրությունը վարույթ չի ընդունվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մասով վարույթ է ընդունվել, այսինքն գործող նորմը: Երբ, բազմաթիվ անգամներ նշում էի, որ նման որոշումը բողոքարկման ենթակա չէ, որ հարցը պետք է դիտարկվի Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի տիրույթում, որոշ մասնագետներ իրենց անհամաձայնությունն էին արտահայտում: Անհասկանալի է բայց Երկրորդ Նախագահի գործով նման իրավիճակներ հաճախ են լինում»,- ասաց Ա.Վարդևանյանը՝ ավելացնելով.

«Ինչևէ, տվյալ դեպքում դատավարական իմաստով առկա է մեկ հիմնական անհապաղ գործողություն՝ դատական նիստի նշանակում, ազատության սահամանափակման վերացում, գործի վարույթի կասեցման ձևական առումով նորից որոշման ընդունում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ