10 07 2019

ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանի և մյուս պաշտոնատար անձանց գործով դատավորի դիմումը

ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանի և մյուս պաշտոնատար անձանց գործով դատավորի դիմումը

Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Մասնավորապես, վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։

Բացի այդ, ՍԴ-ն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Մերժվել է նաև Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցը։

Գործով զեկուցող է նշանակվել 7 դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը։

Այս գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 20-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ