08 07 2019

Զոդի կամրջի ողբերգական վթարի գործով ձերբակալված կա

Զոդի կամրջի ողբերգական վթարի գործով ձերբակալված կա

Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը: Տեղեկությունը հաստատել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ս. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, և 11 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ