05  07  2019

Եթե կալանքի հիմք լիներ, իշխանությունը չէր դիմի ծայրահեղ միջոցի․ Հայկ Ալումյան

Եթե կալանքի հիմք լիներ, իշխանությունը չէր դիմի ծայրահեղ միջոցի․ Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի շուրջ բանավեճին։

«Համացանցում շատ են բանավիճում՝ օրինակա՞ն էր արդյոք երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հիմնավո՞ր է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը:

Շատ փաստարկներ չբերեմ, ասեմ միայն հետևյալը. եթե մեղադրանքը գոնե մի փոքր հիմնավոր լիներ և կալանավորման թեթևակի հիմքեր առկա լինեին, որևէ մեկը կասկած ունի՞, որ մեր դատարանները պարոն Քոչարյանին կկալանավորեին առանց ԱԱԾ տնօրենի կողմից դատավոր Հրաչին զանգելու (էն որ ասել էր՝ «գործը նայի, բայց կալանքն ուզես-չուզես՝ պԸտի տաս»), առանց Վարչապետի կողմից Հանրապետության հրապարակի հանրահավաքում դատավորներին ուղիղ եթերով սպառնալու, առանց դատարանների շենքերը փակելու և մյուս նման ճնշումների:

Որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ եթե կալանավորման համար մի փոքրիկ օրինական հիմք լիներ, իշխանությունները ստիպված լինեին դիմելու ծայրահեղ միջոցի՝ դատավոր Արմեն Դանիելյանի ծառայություններին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմեր ծայրահեղ [Հայաստանի դատական պրակտիկայում նախադեպը չունեցող] միջոցի՝ զրկեր պաշտպանական կողմին ելույթի իրավունքից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ