01 07 2019

Դանակահարություն՝ Պարզ լճում․ բերման է ենթարկվել 4 անձ



Հունիսի 30-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ ցանկացել են լճում լողալ, սակայն նրանց զգուշացրել են, որ լճում լողալն արգելված է: Նրանք չեն ենթարկվել, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ:

Արդյունքում 28 և 29-ամյա երիտասարդները դանակով հարվածել են վեճին միջամտած 53-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նա «կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:Խուլիգանության կասկածանքով 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել Դիլիջանի քննչական բաժին: Տուժողից ընդունվել է հաղորդում:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ