01 07 2019

Խնդրում եմ հրաժարվել վեթինգ բառից․ Աննա Մարգարյան



ԱԺ իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանը ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանին գաղտնի քվեարկությունից առաջ հարց ուղղեց, թե ի՞նչ տեսակետ ունի վեթինգի և անցումային արդարադատության մասին և ինչպե՞ս անել, որ դատական համակարգն առողջանա անցնցում։

«Իմ կողմից երևի կլինի խնդրանք ընդհանրապես հրաժարվել վեթինգ բառից, որովհետև այն ոչ միշտ է, որ դրական պոնտենցիալ է պարունակում։ Մենք ունենք մի խնդիր, ապահովենք դատական համակարգում բարեվարքություն, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող դատավորի գործունեություն։ Դա պետք է լինի չափանիշը, որին պետք է հենվել»,- ասաց թեկնածուն։

Վեթինգը, ըստ նրա, ավելի լայն հասկացություն է, քան օգտագործվում է, և պետք է չափանիշները ճիշտ մշակվեն։

Ինչ վերաբերում է անցնցում անելուն, ըստ թեկնածուի, դա հնարավոր է, եթե արվի ոչ միանգամից ու ոչ բոլորի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ