29 06 2019

Խուլիգանության կասկածանքով 12 քաղաքացի է բերման ենթարկվել

Խուլիգանության կասկածանքով 12 քաղաքացի է բերման ենթարկվել

Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ոստիկանությունը։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, և խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել ութ հոգի, ապա բաժին է ներկայացվել ևս չորսը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ