25  06  2019

ԱԺ-ին կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ են մատակարարել․ Shamshyan.com

ԱԺ-ին կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ են մատակարարել․ Shamshyan.com

Ոտիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով: Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել, ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:

Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:

Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ