25 06 2019

5 երկրի օրենսդրություն՝ հատուկ Վահե Գրիգորյանի համար․ «Բաբայան քնսալթինգ»

5 երկրի օրենսդրություն՝ հատուկ Վահե Գրիգորյանի համար․ «Բաբայան քնսալթինգ»

«Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «ՍԴ անդամ» եւ «ՍԴ դատավոր» եզրույթների կիրառման միջազգային փորձին:

Նա գրել է.

«Ուսումնասիրելով բազմաթիվ երկրներում «ՍԴ անդամ» եւ «ՍԴ դատավոր» եզրույթների կիրառումը՝ հատուկ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի համար ներկայացնում եմ մի քանիսի օրենսդրությունները, որտեղ նույնականացված են Սահմանադրական դատարանի դատավոր եւ Սահմանադրական դատարանի անդամ հասկացությունները: Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս պետություններում նույնպես որեւէ կերպ առանձին նշում չկա այն մասին, որ «անդամ» եւ «դատավոր» եզրույթները նույնն են: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու դա առավել քան ակնհայտ է:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրներում չկան, մեջբերում եմ, «տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ նախագահներ», ապա հավանականությունը, որ «Վահե Գրիգորյաններն» այս երկրներում կարող են դառնալ սահմանադրական դատարանի դատավորներ հավասար է 0-ի:

Ի դեպ, թվարկված երկրները եզակի չեն, եւ նման կարգավորումներ կան բազմաթիվ այլ երկրներում:

1.Վրաստանի Սահմանադրություն

Article 60 – Constitutional Court of Georgia

2. The Constitutional Court shall consist of nine judges

3. The Constitutional Court shall elect a chairperson from among its members for a term of 5 years. A person who has already held the position of chairperson of the Constitutional Court shall not be re-elected.

2. Վրաստանի սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորներից։

3. Սահմանադրական դատարանը ընտրում է նախագահ 5 տարի ժամկետով, իր անդամների կազմից։

Organic law of Georgia on the Constitutional court of Georgia

Article 5

The Constitutional Court shall consist of nine judges – the members of the Constitutional Court

Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորներից– Սահմանադրական դատարանի անդամներից։

2. Բելառուսի Սահմանադրություն

Article 116. … The Constitutional Court of the Republic of Belarus shall be formed of 12 judges…

… The term of the members of the Constitutional court shall be 11 years…

Բելառուսի Սահմանադրական Դատարանը կազմված է 12 դատավորներից։

Բելառուսի Սահմանադրական Դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետը 11 տարի է:

3.Ուզբեկստանի Սահմանադրություն

Article 108. … The Constitutional Court ... shall consist of the Chairman, Deputy Chairman and judges of the Constitutional Court …

... The Chairman and members of the Constitutional Court may not be members of political parties and movements nor hold any other paid posts.

Judges of the Constitutional Court shall have the right of immunity.

Judges of the Constitutional Court shall be independent in their work and subordinate solely to the Constitution of the Republic of Uzbekistan.

Ուզբեկստանի Սահմանադրական դատարանը բաղկացած է Նախագահից, փոխնախագահից եւ դատավորներից:

... Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները չպետք է լինեն որեւէ կուսակցության, շարժման անդամկամ կատարեն որեւէ վճարովի աշխատանք:

Սահմանադրական դատարանի դատավորներն օժտված են իմունիտետով:

Սահմանադրական դատարանի դատավորներն անկախ են եւ իրենց աշխատանքը կատարելիս ղեկավարվում են միայն սահմանադրությամբ:

4.Իտալիայի Սահմանադրություն

Art. 135 The Constitutional Court shall be composed of fifteen judges…

... The Court shall elect from among its members, in accordance with the rules established by law, a President,

Իտալիայի Սահմանադրական դատարանը բաղկացած է 15 դատավորներից:

Դատարանը իր անդամներից ընտրում է նախագահ, օրենքին համապատասխան...:

5. Լատվիայի Սահմանադրություն

85. ... The Saeima shall confirm the appointment of judges to the Constitutional Court for the term provided for by law...

Խորհրդարանը նշանակում է Սահմանադրական դատարանի դատավորներինօրենքով սահմանված ժամկետով...:

Constitutional Court Law of Latvia

Լատվիայի սահմանադրական դատարանի մասին օրենք

Section 10. Removal or Dismissal of a Constitutional Court Judge from Office

If a Constitutional Court judge is unable to continue to work due to his or her state of health, he or she shall be removed from office with a Constitutional Court decision. For this decision to be taken an absolute majority vote of all the court members shall be necessary.

Եթե սահմանադրական դատարանի դատավորը անկարող է շարունակել իր աշխատանքն առողջական պատճառներով, նրանք հեռացվում են սահմանադրական դատարանի որոշմամբ: Այս որոշման կայացման համար պահանջվում է դատարանի անդամների ձայների բացարձակ մեծամասնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ