25  06  2019

Այդ դատավորն ու արդարադատությունն անհամատեղելի են. Հայկ Ալումյան․News.am

Այդ դատավորն ու արդարադատությունն անհամատեղելի են. Հայկ Ալումյան․News.am

Այդ դատավորից հնարավոր չէր արդարադատություն ակնկալել, մենք դա վաղուց գիտեինք, այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ պարզապես անհամատեղելի են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի  կայացրած որոշմանը։ 

«Դժվար էր պատկերացնել, որ այս դատավորը կարող է այս հարցին օրենքին մոտ ինչ–որ լուծում տալ»,–ասել է նա՝ նշելով, որ հետագայում մանրամասն կերպով կանդրադառնան դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։    

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ