25 06 2019

Վերաքննիչը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

Վերաքննիչը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերևույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ