21 06 2019

Դատախազության կարծիքին դեմ գնալը Դանիելյանի տեսակին անհամատեղելի է. Ալումյան



«Դատավոր Դանիելյանը հանրաճանաչ է, քրեական գործով զբաղվող բոլոր փաստաբանները ճանաչում են նրան։ Ինչ ինքը աշխատում է, հենց էն պահից, որ սկսել է աշխատել, չեմ հանդիպել որևէ փաստաբանի, որ դրական կամ նեյտրալ վերաբերվի Դանիելյանի մասնագիտական գործունեությանը»,- մամուլի ասուլիսում yerevan.today-ի հարցին՝ արդյո՞ք դատավորի նկատմամբ մեղադրող կողմի անստահությունը ձև էր քողարկելու պաշտպանական կողմի այն պնդումները, թե դատավորը դատախազության կամքն է կատարում պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանը նշեց, որ ակնհայտ էր՝ դատավորը դատախազության կարծիքին հակառակ չի գործելու. «Դա իր տեսակի հետ անհամատեղելի մի բան է, դրա համար մենք միանգամից ինքնաբացարկի միջնորություն ներկայացրինք, և այնքան ակնառու էին այս փաստերը, որ հավանաբար մյուս կողմը ինքը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որ ապագայում ցույց տան, թե որքան օբյեկտիվ դատավոր էր Դանիելյանը»,- ասաց պաշտպանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ