20  06  2019

Սահմանադրության ո՞ր հոդվածն է անտեսում Վահե Գրիգորյանը

Սահմանադրության ո՞ր հոդվածն է անտեսում Վահե Գրիգորյանը

Սահմանադրական  դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հունիսի 21-ին խորհրդարանում դատավորի երդման տեքստն արտասանելիս ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ է ստանձնելու ՍԴ դատավորի պաշտոնը և այդ պաշտոնում ունենալու է մեկ նպատակ՝ կատարել իր երդմամբ ստանձնած պարտավորությունները։

Այնուհետև հայտարարեց որ, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։ Շարունակեց, թե Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնի նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ։

Ըստ էության, ՍԴ նորընտիր դատավորը հայտարարեց, որ Հայաստանում այս պահին կա ընդամենը 2 ՍԴ դատավոր, որից մեկը ինքը՝ Վահե Գրիգորյանն է։

Այս հայտարարությունն իրարարանցում առաջացրեց հասարակության շրջանում, մասնավորապես՝ մասնագիտական շրջանակներում։

Հետաքրքիր է, որ Վահե Գրիգորյանը հայտարարում է ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու մասին՝ հիմնավորելով, թե ՍԴ դատավոր երկու անձ է ընտրված նոր սահմանադրությամբ: Ըստ երևույթին, Վահե Գրիգորյանը փորձ է կատարում կյանքի կոչել ՍԴ-ն նոր իշխանությունների ենթակայության տակ դնելու գործողությունը։ Ի հակառակ իշխանական գործիչների և մեդիաների պնդումներին, հնչած հայտարարությունը իրականում չի կարող կյանքի կոչվել:

Մեջբերենք Սահմանադրության 213 հոդվածը՝ անցումային դրույթը հին և նոր Սահմանադրությունների միջև․

Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի  պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ