20 06 2019

Վերաքննիչը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի բողոքը: 

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհչան Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։ Սկսվել էր արտահանձնման գործընթաց, սակայն Միհրան Պողոսյանը ՌԴ իշխանություններին էր դիմել իրեն քաղապաստան տրամադրելու խնդրանքով։ Ռուսաստանը նրան ժամանակավոր կացության իրավունք է տվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ