20  06  2019

Շոկի մեջ եմ. չեմ պատկերացնում որևէ իրավաբան հասկանա՝ ինչ տեղի ունեցավ դահլիճում․ փաստաբան



«Ակնհայտ է այն կեղծ պատճառաբանությունը, որով դատարանը փախավ խորհրդակցական սենյակ, նման բան ես իմ պրակտիկայում չեմ տեսել: Դատարանը լսեց մի կողմի բողոքը և հնարավորություն չտվեց մյուս կողմին ներկայացնել առարկություն, սա մրցակցային դատավարության կոպիտ խախտում է: Սա իրավական լուրջ հետևանքներ առաջացնող գործողություն էր դատարանի կողմից»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանը նշեց, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. «Դատարանի պատճառաբանությունները մտացածին էին և ընդամենը պատրվակ էին արդարադատության իրականացումից խուսափելու համար»,- ասաց Խուդոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ