14 06 2019

Վերաքննիչի դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

Վերաքննիչի դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց։

Դատավոր Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և նույն գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնաբացարկի միջնորդությունը։

«ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, հրապարակում եմ՝ ղեկավարվելով Դատական օրենսգիրք սահամանդրական օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով որոշեցի՝ ինձ դատավոր Դանիելյանիս, իքնաբացարկի միջնորդությունը մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, քանի որ խախտում է համարել այն, որ նույն դատավորին մակագրվել է թե՛ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ