13 06 2019

Դատավոր Արմեն Դանիելյանի համար լավագույն լուծումն ինքնաբացարկն է․ Zham.am

Դատավոր Արմեն Դանիելյանի համար լավագույն լուծումն ինքնաբացարկն է․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «ՀՀ 2-րդ նախագահի  փաստաբանները համոզված են, որ  հավանականության տեսությունն  բացառում է, որ համակարգիչը պատահական ընտրության սկզբունքով   Ռոբերտ Քոչարյանի  վերաբերող 1–ին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ դատախազության երկու բողոքը կարող էր հասցեագրել  նույն դատավորին։ Որը, ըստ նրանց,  հայտնի է նրանով, որ որպես կանոն`  դակում է դատախազության մեղադրական եզրակացությունը:

Մի կողմ թողնենք, թե սա արդարացի գնահատական է, թե ոչ: Պարզ է մի բան, որ այս գործը վաղուց դադարել է սովորական դառնալ, այն դարձել է քաղաքական, նույնիսկ կարելի է ասել աշխարհաքաղաքական բնույթ է ձեռք բերել:

Ակնհայտ է, որ դատավոր Արմեն Դանիելյանի համար դժվար է լինելու որոշում կայացնել, երբ մի կողմից իր գլխին կախված է Փաշինյանի «վեթինգը», իսկ մյուս կողմից ավելի ծանր՝  «ազգային վեթինգը», որն ի դեպ անխուսափելի է լինելու և դատելով Աբովյանի արդյունքներից՝  ոչ հեռու ապագայում:

Ընդորում ստացվել է այնպես, որ երկու կողմն էլ արդեն պատրաստվում է «վճռական քաղաքական ճակատամարտին»:

Հասկանալի է, որ այս  հակամարտության մեջ լայնորեն երկու կողմն էլ օգտագործելու են դատաիրավական գործիքակազմերը: Եվ այստեղ է առաջանում է հետևյալ հարցադրումը, իսկ ի՞նչ իմաստ ունի դատավոր Դանիելյանի համար մխրճվելու այս վտանգավոր գործի մեջ:

Կարծում ենք, որ դատավորի լավագույն որոշումը  կլինի այս գործից ինքնաբացարկ հայտնելը, ինչպես ասում են «շառից - փորձանքից հեռու»:

Իհարկե կլինեն  իշխանության մեջ մարդիկ ովքեր կհամոզեն, որ դատավորը այդ քայլին չդիմի: Սակայն այդ քայլի ողջ պատասխանատվությունը հետագայում կրելու է  անձամբ դատավորը, ոչ թե նրանք, ովքեր փորձում են մարդկանց քաղաքական դիակ սարքելով՝ հասնեն իրենց նպատակներին:

Պարզ է մեկ բան, որ այս ամենի վերջում ենթարկվելու  են «ազգային վեթինգի»  բոլոր նրանք, ովքեր նպաստել են երկրի պառակտմանն ու քայքայմանը :

Տա Աստված, որ  սրանց գործնեության արդյունքում մենք տարածքային կորուստներ չունենանք, ինչպես  եղավ  Սաակաշվիլիի, Էլչիբեյի, Պորոշենկոյի դեպքում: Հակառակ դեպքում սրանց  պատժի աստիճանը նույնիսկ դժվար է ենթադրել:  Իմաստ ունի՞ , որ Արմեն Դանիելյանը  այս ամենի մեջ մխրճվի: Սա այն հարցադրումն է, որի պատասխանը պիտի տա մի միայն ինքը՝ դատավոր Արմեն Դանիելյանը:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ