13  06  2019

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից



Այսօր՝ հունիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։ 

Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։ Հայկ Ալումյանը նշեց, որ գումարի չափը ողջամիտ չէ։

Դատարանը փոխհատուցման վերաբերյալ որոշումը կհրապարակի հունիսի 24-ին։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ