13  06  2019

Դանիելյանն այն դատավորներից է, որ միշտ ջուր է լցնում դատախազների ջրաղացին. Հայկ Ալումյան



«Մենք երեկ հայտարարեցինք, որ եթե պարոն Փաշինյանը հրապարակայնորեն իր ներկայացուցչի միջոցով աներկբա կհայտարարի, որ այդ հայտարարությունները՝ անցյալ տարվա օգոստոսի 15-ի, ոչ մի կերպ չեն վերաբերում պարոն Քոչարյանին, մենք այդ դեպքում  հայցից կհրաժարվենք, այդ պատճառով էլ հայցից հրաժարվեցինք»,-Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հարցին, արդյոք պնդում են, որ Վերաքննիչի դատավորի ընտրությունը կատարվել է հաստատապես խախտումով և եթե այո, ապա արդյոք դատավորի որոշումները չեն լինի անօրինական, Ալումյանը պատասխանեց. «Ամեն խախտում չէ, որ իր մեջ հանցագործություն է պարունակում: Ընթացքում ավելի պարզ կերևա: Պարզ է, թե այս երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքները չպետք է հայտնվեին նույն դատավորի մոտ: Բայց այն, ինչ մեզ պարզաբանվեց դատական դեպարտամենտի կողմից, մեր կասկածներն էլ ավելի շատացրեց: Ասում է, որ երկու բողոքներն իրենք պետք է մակագրվեին նույն դատավորին, քանի որ դրանք նույն գործով բերված բողոքներ են, այդ դեպքում մեր կասկածները շատացան այն պատճառով, որ այդ նույն գործով Վերաքննիչ դատարանում արդեն մեկ բողոք քննարկվում էր Ռշտունու վարույթում, հետագայում ինքնաբացարկ հայտնեց, բայց այդ գործով բողոքը քննվում էր և հետևաբար, պարզաբանումից ելնելով՝ ոչ միայն երկու հետագա բողոքները, գոնե մեկը չէր կարող Արմեն Դանիելյանին մակագրվել և պետք է գնար նույն դատավորի մոտ: Ակնհայտ փաստերին չի համապատասխանում, եթե ասում են՝ նույն գործով ինչքան էլ դատական ակտ կայացվի, այդ դատական ակտերի դեմ բողոքները բոլորը պետք է հայտնվեն նույն դատավորի մոտ»,-ասաց Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ