12  06  2019

Դատախազը փաստեր չունի, բայց անհանգստանում է



«Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ դատարան դիմելու օրենսդրական արգելք չի եղել»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազը նշեց, որ հստակ է իրենց իրավասությունը վերաքննիչ բողոք բերելու հարցում. «Կայացված դատական ակտը՝ դրա անհիմն ու անօրինական լինելու արդյունքում, ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»,- ասաց Դավթյանը:

Դավթյանը նշեց, որ բոլորը լավ հասկանում են՝ ինչ քրգործի հետ գործ ունեն. «Մարտի 1-ի գործով հազարավոր անձինք են հարցաքննվել, դեռ մի հազար կամ ավելի անձի էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ