04  06  2019

Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով դատական նիստը հետաձգվել է

Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով դատական նիստը հետաձգվել է

Հունիսի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը:

ԵԿՄ վարչության նախկին նախագահը նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով։ Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի երեկոյան Մանվել Գրիգորյանին բժշկական կենտրոնից սայլակով բանտ են տեղափոխել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ