03 06 2019

ՊՆ-ն պետությանը 51․5 մլն դրամի վնաս է տվել․ Քննչական կոմիտե

ՊՆ-ն պետությանը 51․5 մլն դրամի վնաս է տվել․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝  38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 ՀՀ դրամ:

Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ