27  05  2019

3 օրում բացահայտվել է 113 հանցագործություն

3 օրում բացահայտվել է 113 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 29, մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի 11, խարդախության 9, բնակարանային գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման և սպառնալիքի 3-ական, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու և շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և այլ հանցագործության 1 դեպք։Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ