15  05  2019

Անորոշ անձանց միջոցով թաքցնում են 7 հոգու սպանության հանգամանքները. Հայկ Ալումյան



«Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կաշխատեն գալ: Բակո Սահակյանը պաշտոնական հանդիպում ունի վաղը և ցանկալի չէ, որ նա այդ հանդիպմանը չգնա, քանի որ դատարանը բացառեց ուրիշ տարբերակ, ես կարծում եմ՝ իրենք վաղը կգան երկուսով»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Պաշտպանը նաև անդրադարձավ Մարտի 1-ի 10 զոհերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը. «Եթե 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 հոգուց 3-ը «չերյոմուխայից» են մահացել, մնացած 7-ի սպանության հանգամանքները մինչև այսօր պարզված չեն, իսկ այս քննչական մարմինը այդ սպանությունները փորձում է վերագրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից որոշ անձանց, որպեսզի քողարկի գործի իրական հանգամանքերը»,- ասաց Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ