14  05  2019

Երևանում իրանցին հայտարարել է՝ հյուրանոցը պայթելու է

Երևանում իրանցին հայտարարել է՝ հյուրանոցը պայթելու է

Մայիսի 13-ին, ժամը 17.23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն եւ հայտնել, որ հյուրանոցի ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվադ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը՝ պարզել է, որ ԻԻՀ քաղաքացի, 1992 թ. ծնված Վադուդ Ղ.-ն հյուրանոցի համարում ջուրը բաց թողնելու միջոցով դիտավորությամբ վնասել է հյուրանոցի գույքը, միաժամանակ տնօրենին հայտնել է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է՝ տալով սպանության սպառնալիք:

Հյուրանոցում զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Ժամը 17.25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Վադուդ Ղ.-ին հյուրանոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ