13  05  2019

Ինչո՞ւ էին բերման ենթարկել 5-րդ ալիքի սեփականատիրոջը



Մայիսի 13-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում կազմակերպված բողոքի ցույցից հետո 5 քաղաքացիներ, այդ թվում՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Փաստաբան Վահե Եփրիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացիներին բաժին էին տարել տարբեր պատճառաբանություններով։ Փաստաբանները մեկ ժամ տևած ջանքերի արդյունքում կարողացել են գտնել քաղաքացիներին և իրացնել պաշտպանության իրավունքը, որը, Վահե Եփրիկյանի խոսքով, ամեն կերպ խոչընդոտվում էր արհեստական խոչընդոտներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ