08  05  2019

Դատարանը մասնակի բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքը

Դատարանը մասնակի բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 8-ին մասնակի բավարարեց նախկին փոխվարչապետ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքի դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:

Դատարանը որոշել է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:

Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, սակայն  գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել  է դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ